Ռուսաստանը պատանդ է պահում գլոբալ պարենային անվտանգությունը: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը ռմբակոծել է առնվազն երեք քաղաքացիական բեռնատար նավ: Անձնակազմի մի քանի տասնյակ անդամներ զոհվել և վիրավորվել են: Այսօր ոչ մի նավ չի անցել Սև ծովում ուկրաինական ծովային միջանցքով՝ բերքահավաքի թեժ պահին: Սա միտումնավոր տնտեսական և հումանիտար ահաբեկչություն է:
Ինչպես Իրանը թիրախավորեց էներգետիկ երթուղիները Հորմուզի նեղուցում, այնպես էլ Ռուսաստանն այժմ թիրախավորել է համաշխարհային պարենային շուկաները Սև ծովում: Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում միլիոնավոր ընտանիքներ կարող են բախվել գների աճի և սովի հետ, եթե այս ահաբեկչությունը շարունակվի:
Ուկրաինան հուլիսի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել:
Բոլոր պետություններին, հատկապես տուժածներին, կոչ ենք անում անհապաղ պահանջել Ռուսաստանից դադարեցնել հարձակումները Սև ծովում նավագնացության ազատության դեմ»,- գրել է նա:
Source: https://news.am/hy/news/1051238