Դանիական «Maersk» նավագնացության ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Ուկրաինայի Չեռնոմորսկի ձկնորսական նավահանգստի հետ:

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր գործունեության գոտում տիրող ընթացիկ իրավիճակի պատճառով ֆիդերային փոխադրումների օպերատորը չի կարող շարունակել ծառայություններ մատուցել Ուկրաինային Չեռնոմորսկի ձկնորսական նավահանգստի միջոցով:

Սրա հետ կապված՝ մեր չվերթները Չեռնոմորսկի ձկնորսական նավահանգստով ժամանակավորապես դադարեցված են՝ մինչև հետագա ծանուցումը:

Ներկայումս Պորտ Սաիդում գտնվող կամ այնտեղ ժամանման ենթակա բոլոր ներմուծվող բեռները նույնպես կվերահասցեավորվեն դեպի Կոնստանցա, Ռումինիա»,- նշել են ընկերությունում:

Source: https://news.am/hy/news/1051240