Ես դա (Իրանի հետ պատերազմը- խմբ.) անվանում եմ ընդհարում, մենք ընդհարում ունենք Իրանի հետ: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են լրատվամիջոցները:
«Նրանք այնպիսի ուժգին հարվածներ են ստանում, որ ցանկանում են գործարք կնքել, բայց եu ասում եմ, որ իրենք պատրաստ չեն դրան:
Մեզ նեղուցներ պետք չեն: Մեզ ոչինչ պետք չէ: Մեզ պետք չէ Հորմուզի նեղուցը: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք»,- նշել է նա:
Թրամփը միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն Սպիտակ տանը հսկայական ռազմական օբյեկտ է կառուցում:
Source: https://news.am/hy/news/1051239