Իրանի բալիստիկ հրթիռները առաջվա պես ահեղ ուժ են ներկայացնում, գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ Թեհրանը վերականգնում է իր սպառազինության ծրագրերից մի քանիսն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում էին ոչնչացնել դրանք պատերազմի առաջին օրերին:

Հորդանանում տեղակայված ավիաբազայի վրա մահաբեր հարձակումներով Իրանն ապացուցեց, որ պահպանում է հրթիռների և անօդաչու սարքերի զգալի զինանոց, որն առաջվա պես սպառնում է ամերիկյան զորքերին և ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցներին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական բանակի «ամբողջական ոչնչացման» մասին հայտարարությանը:

Ուրբաթ «Մուվաֆաք Սալթի» ավիաբազային հասցված հարվածը, որի հետևանքով զոհվել է ամերիկացի երեք զինծառայող, հավանաբար հասցվել է Թեհրանի ամենաարդյունավետ հրթիռներով, ներառյալ «Խեյբար Շեկան» միջին հեռահարության համակարգը:

Այս հրթիռային համակարգը տեղակայված էր ընդարձակ ստորգետնյա կառույցներում, որոնք ԱՄՆ-ն ու Իսրայելը գնդակոծում էին շաբաթներ շարունակ՝ մարտին և ապրիլին:

Source: https://news.am/hy/news/1051228