Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Խմարան նշել է առաջին քայլերը Դրապատիին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվելուց հետո, հայտնում է УНИАН-ը:
Նրա բնորոշմամբ՝ առաջնահերթություններն են լինելու ճակատին աջակցությունը, դաշնակիցների օգնության ուժեղացումը և պատերազմի տեղափոխումը Ռուսաստանի տարածք: Դրա համար Ուկրաինան կենտրոնանալու է հեռահար խոցման միջոցների, ռազմական տեխնոլոգիաների և ասիմետրիկ լուծումների զարգացման վրա, ինչպես նաև մարտական ստորաբաժանումները կապահովի անհրաժեշտ սպառազինությամբ:
Խմարան հավելել է, որ ինքը և Դրապատին ունեն Պաշտպանության ուժերի զարգացման ընդհանուր տեսլական, որին աջակցել է Զելենսկին: Ըստ նրա՝ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել Ռուսաստանի նկատմամբ տեխնոլոգիական առավելության և ավարտել պատերազմն Ուկրաինայի պայմաններով:
Source: https://news.am/hy/news/1051230