ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վենեսուելայի փաստացի ղեկավարումն իրականացնում է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:
«Նա է ղեկավարում Վենեսուելան»,- Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Թրամփը՝ ներկաներին ներկայացնելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության ղեկավարին:
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք Վենեսուելայի հետ: Եվ Վենեսուելայի ժողովուրդն այժմ շատ երջանիկ է,- կարծում է ամերիկյան առաջնորդը:- Մեր աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները գնում են [Վենեսուելա] և իրականացնում այնպիսի բիզնես, որն բոլորն [նախկինում] անհնար էին համարում: Եվ մենք վերցնում ենք [վենեսուելական նավթի] մի մասը, և դա մեզ հասնում է: Եվ նրանք նույնպես վերցնում են [նավթի] մի մասը: Վենեսուելան այժմ վաստակում է ավելին, քան երբևէ: Եվ մենք նույնպես շատ ենք վաստակում [վենեսուելական նավթի վրա]: Կարծում եմ, որ մենք դրա իրավունքն ունենք»,- հավելել է Թրամփը:
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակվել էր Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա, զավթել և դուրս էր բերել նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյին կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի հետ: Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջև: Նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչություն ունենալու մեջ: Մադուրոն և կինը մեղքը չեն ընդունել: Վենեսուելայում պետության ղեկավարի գործառույթներն իրականացնում է լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր հանրապետության գործադիր փոխնախագահի պաշտոնը:
Source: https://news.am/hy/news/1051437