ԱՄՆ հարվածների վերսկսումից հետո Իրանում զոհվածների և վիրավորների թիվը հասել է 55-ի: Այդ տվյալները X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը:
«ԱՄՆ ավիահարվածների սկզբից ի վեր 629 մարդ ստացել է վիրավորում, 55 մարդ զոհվել է»,- նշել է նա:
Քերմանպուրի տվյալներով՝ զոհվածների թվում կա վեց կին և երեք չափահասության չհասած անձ:
«36 մարդու բուժումը դեռևս շարունակվում է հիվանդանոցներում»,- եզրափակել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում: Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսեց լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված համաձայնությունների պայմանները խախտելու մեջ:
Source: https://news.am/hy/news/1051443