ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորդանանում երկու ամերիկացի զինծառայողի մահը «շատ ցավալի» է անվանել, հայտնում են ԶԼՄ-ները։

«Մենք շատ ենք ափսոսում, որ դա տեղի ունեցավ։ Դա արվել է հանուն մեր երկրի», — ասել է Թրամփը՝ միաժամանակ կրկնելով, որ Իրանը «չի կարող և չպետք է միջուկային զենք ունենա»։

Ավելի ուշ, երբ Իրանը հայտարարեց ժամանակավոր համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կասեցման մասին, Թրամփը հայտարարեց, որ իր համար «միևնույն է»։

ԱՄՆ-ը հաստատել է Հորդանանում իր զինվորականների մահը. ևս մեկ զինծառայող անհետ կորել է

Source: https://news.am/hy/news/1050565