Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է Չինաստանի իշխանությունների հետ քննարկել ընտրություններին միջամտելու թեման։ Հուլիսի 19-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Տեսնենք։ Մենք կխոսենք նրանց հետ այդ մասին»,- Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողներին ասել է նա։ Այսպես է ամերիկացի առաջնորդը պատասխանել հարցին, թե արդյոք ՉԺՀ-ի համար «հետևանքներ կլինեն» ԱՄՆ ընտրությունների ընթացքին Պեկինի միջամտության վերաբերյալ իր պնդումների հետ կապված։ Թրամփը Սպիտակ տուն էր վերադառնում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Նյու Ջերսի նահանգում։
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ԱՄՆ իշխանությունների նոր մեղադրանքները որակել է որպես «զուտ հորինվածք և չարամիտ զրպարտություն»։ Հուլիսի 16-ին հայրենակիցներին ուղղված հեռուստաուղերձում Թրամփը պնդել էր, որ Չինաստանը մասշտաբային փորձեր է արել ԱՄՆ-ի ընտրական գործընթացների ընթացքի վրա ազդելու համար (այդ թվում՝ 2020 թվականին)։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի վարկածով՝ այսպես կոչված «խորքային պետությունը» Վաշինգտոնի ղեկավարությունից և հանրությունից թաքցրել է ընտրություններին օտարերկրյա միջամտության մասշտաբների մասին տեղեկատվությունը։
Source: https://news.am/hy/news/1050670