Ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրների՝ Իրանի և Օմանի բանակցողները փորձում են համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսման շուրջ, գրում է Bloomberg-ը։
Իրանն ու Օմանը շարունակում են բանակցությունները անցած հանգստյան օրերին Թեհրանում իրենց պաշտոնյաների հանդիպումից հետո, հայտնել են աղբյուրները։
Նշվում է, որ հաջող համաձայնագիրը Իսլամական Հանրապետությանը և ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերսկսել պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները։
Օմանցի բանակցողները լավատեսորեն են տրամադրված և հույս ունեն առաջիկա մի քանի օրերին հայտարարություն անել առաջընթացի մասին։ Ընդ որում, երաշխիք չկա, որ դա տեղի կունենա՝ հաշվի առնելով անկայուն իրավիճակը։
Առաջարկներից մեկն, այսպես կոչված, «միջին միջանցքի» բացումն է, որը, հավանաբար, Իրանն ականապատել է։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարությամբ ականազերծման առաքելությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ստեղծվի բարենպաստ մթնոլորտ, և իրանական հարձակման սպառնալիք չլինի։
Source: https://news.am/hy/news/1051994