Գերմանիայում մոտ 450 մարդ համարվում է իսլամիստ «վտանգավոր անձ», որոնցից հատուկ ծառայությունները չեն բացառում ծանր քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների կատարումը՝ ընդհուպ մինչև ահաբեկչություններ: 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ նման տվյալներ են ներկայացված Բունդեսթագի նյութերում, գրում է Bild-ը:

Ընդհանուր առմամբ Սահմանադրության պահպանության դաշնային վարչությունը երկրում հաշվառում է բռնության հետ կապված մոտ 9100 իսլամիստի. նրանք կամ արդեն կիրառել են բռնություն, կամ պատրաստ են կիրառել, կամ բացահայտ աջակցում են բռնությանը: Մարդկանց ընդհանուր թիվը, որոնց հատուկ ծառայությունը դասում է իսլամիստական միջավայրին, անցյալ տարի կազմում էր 28 հազար 645:

Հատկապես շատ նման մարդիկ ապրում են Բեռլինում: Այնտեղ հաշվառված է մոտ 2600 իսլամիստ, որոնցից ավելի քան 900-ը համարվում են բռնությանը կողմնորոշված:

Source: https://news.am/hy/news/1051944