Իրանի հետ կատարվում է նույնը, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայի հետ, պարզապես մարդիկ դա չեն տեսնում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա խոստովանել է, որ Իրանին անհնար է կաշառել։ «Նրանց պետք է հաղթել։ Եվ մենք հաղթում ենք»,- նշել է Թրամփը՝ միաժամանակ հավելելով, որ «բարեկամական բանակցություններ են ընթանում»։
«Իրանն ասում է. «Խնդրո՛ւմ ենք, խնդրո՛ւմ ենք, ոչ մի շրջափակում»։
Որոշ ժամանակ վառելիքի հետ կապված իրավիճակը բարելավվեց։ Հետո նրանք սկսեցին իրենց անպատշաճ պահել, և ես ստիպված էի վերադառնալ մարտական գործողությունների։ Հիմա նրանք կրկին իրենց պարկեշտ են պահում»,- ընդգծել է Թրամփը։
Source: https://news.am/hy/news/1051993