Խոշոր հրդեհ է բռնկվել Տոկիոյի հարևանությամբ գտնվող Ասակա ռազմաբազայում։ Հուլիսի 20-ին այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։

«Հուլիսի 20-ի կեսօրին մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Սայտամա և Տոկիո նահանգների սահմանին գտնվող Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Ասակա կայազորի տարածքում․ իրականացվում են մարման աշխատանքներ», — ասվում է հրապարակման մեջ։

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ինը հրշեջ մեքենա և այլ տեխնիկա։

Ասակա կայազորի տվյալներով՝ կրակն սկզբում բռնկվել է աղբի պահեստում, որից հետո արագ տարածվել է հարևանությամբ գտնվող մյուս պահեստի վրա։

Source: https://news.am/hy/news/1050658