ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածանքով է գնահատել Իրանի հետ պատերազմի դադարեցման շուրջ հնարավոր բանակցությունների հեռանկարները:

«Անկեղծ ասեմ ձեզ. նրանք հուսահատորեն ցանկանում են հանդիպել: Սակայն քանի դեռ նրանք պատրաստ չեն առարկայական երկխոսության, մենք այդ հանդիպման նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունենք»,- լրագրողներին հայտարարել է Թրամփը:

Ըստ նրա՝ ետնաբեմային շփումների ընթացքում իրանցի պաշտոնյաները հասկացրել են, որ «հուսահատորեն հանդիպում են փնտրում, որպեսզի փորձեն ամեն ինչ դադարեցնել, որովհետև իրենց զորքերը ջախջախվում են»:

Հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Իրանն ու ԱՄՆ-ն ակտիվացրել են փոխադարձ հարվածները՝ հրադադարի միջանկյալ համաձայնագրի տապալման պատճառով: ԱՄՆ նախագահը, ելույթ ունենալով Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ միասին, հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «ոչնչացնում են» Իրանի ռազմական ներուժը «այնպիսի մասշտաբներով, որոնք ոչ ոք հնարավոր չէր համարում»:

«Նրանց իսկապես հաջողվեց ինչ-որ բան բաց թողնել Հորդանանում: Այնտեղ այլ օպերատորներ լինեին, դա տեղի չէր ունենա, ցավոք»,- հավելել է Թրամփը՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ուներ «այլ օպերատորներ» ասելով:

Source: https://news.am/hy/news/1051011