Հուլիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձանագրել է, որ, չնայած ամերիկյան զինված ուժերի հարվածներին, Իրանի մոտ դեռևս առկա են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պաշարներ, ինչպես նաև սպառազինության արտադրության որոշակի կարողություններ։

«Նրանք ինչ-որ քանակությամբ հրթիռներ և անօդաչուներ ունեն, ինչպես նաև արտադրական որոշակի հզորություններ, թեև՝ ոչ այնքան մեծ», — Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը, մինչդեռ Իրանը ոչինչ չի վերահսկում։ Թրամփը հավելել է նաև, որ այսօր երեկոյան Վաշինգտոնը հերթական շատ հզոր հարվածը կհասցնի Իրանին։

Source: https://news.am/hy/news/1050643