Իրանի նավթատար նավն անցել է Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման միջով: Դրա մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Ըստ տեղեկատվությունների՝ իրանական նավն արդեն մտել է Օմանի ծոց:

Ամերիկա-իրանական հակամարտության հերթական սրումը սկսվել է հուլիսի 8-ին: ԱՄՆ Զինված ուժերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ մի քանի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբր որպես պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակմանը: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին: Պատասխան գործողությունների շրջանակներում Թեհրանը սկսեց հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի տարածքում տեղակայված ԱՄՆ մերձավորարևելյան օբյեկտներին: Հուլիսի 14-ին ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի ծովային շրջափակումը:

Source: https://news.am/hy/news/1051429