Ամերիկացի զինվորականները փոխել են 12 առևտրային նավի ընթացքը Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման վերսկսման պահից ի վեր: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական կամանդատությունը (CENTCOM):
«Իրանի դեմ ծովային շրջափակման վերսկսումից ի վեր CENTCOM-ը փոխել է 12 առևտրային նավի ընթացքը և շարքից հանել ևս մեկը՝ թույլ չտալու համար նավերին մտնել իրանական նավահանգիստներ կամ ափամերձ գոտիներ, կամ լքել դրանք»,- ասվում է հրամանատարության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ին:
Source: https://news.am/hy/news/1051436