ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրապարակայնորեն քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այն տեղեկություններից հետո, ըստ որոնց Իսրայելի առաջնորդը մտադիր է Թրամփին ապացույցներ ներկայացնել, որ Իրանը շարունակում է զարգացնել միջուկային տեխնոլոգիաներն իր ստորգետնյա Pickaxe Mountain օբյեկտում։
«Ինձ պետք չէ, որ Բիբին ինձ պատմի դրա մասին։ Բիբին ինձ ասում է դա, քանի որ ուզում է, որ ես շարունակեմ ներգրավված մնալ»,- հայտարարել է Թրամփը Fox & Friends ծրագրի եթերում՝ պատասխանելով այս հրապարակման մասին հարցին Օվալաձև կաբինետում Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ։
«Մենք առանց այդ էլ հստակ գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Բայց ես լսեցի, թե ինչպես Բիբին հրապարակայնորեն հայտարարեց դրա մասին։ Եվ ես ասացի. «Ինչո՞ւ պարզապես դա ինձ չես պատմում։ Ինչո՞ւ հայտարարել դա ամբողջ աշխարհին»»,- նշել է ԱՄՆ նախագահը։
«Ես հստակ գիտեմ, թե ինչ է կատարվում Pickaxe օբյեկտում։ Դա այնքան էլ մեծ խնդիր չէ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտը, և եթե մեզ չհաջողվի գործարք կնքել, ապա ստիպված կլինենք ոչնչացնել նաև Pickaxe-ը»,- հավելել է Թրամփը։
Source: https://news.am/hy/news/1052106