Ճապոնական Կումամոտո պրեֆեկտուրայում 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո պայթյուն է տեղի ունեցել Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում։ Միջադեպի նախնական պատճառ կարող էր գազի արտահոսքը լինել, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կասիմա քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է առևտրի կենտրոնը, գրանցվել են առնվազն 5- ինտենսիվությամբ ստորգետնյա ցնցումներ՝ ըստ սեյսմիկ ինտենսիվության ճապոնական սանդղակի։ Երկրաշարժից հետո առևտրային համալիրի շենքի մի մասը լուրջ վնասվածքներ է ստացել։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ առևտրի կենտրոնի ներսում հնարավոր է զոհեր լինեն։ Աղբյուրները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է զգալի լինել, սակայն զոհվածների հստակ քանակը դեռևս պարզված չէ։ Փրկարար ծառայությունները դեպքի վայրում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Իշխանությունները և արտակարգ ծառայությունները պարզում են պայթյունի հանգամանքները և գնահատում ավերածությունների մասշտաբը։ Տուժածների և միջադեպի պատճառների մասին ավելի մանրամասն տեղեկություններ են սպասվում նախնական ստուգումներն ավարտելուց հետո։
Source: https://news.am/hy/news/1052127