Ռուսաստանի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք, ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների, օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։
Գերատեսչությունում հայտնել են, որ Նիկոլաևի նավահանգստում խոցվել են փոխաբեռնման համալիրի օբյեկտներ, որոնք ներգրավված են եղել ռազմական նշանակության բեռների պահպանման և տեղափոխման գործում։ Նշվում է, որ հարվածները հասցվել են թափառող զինամթերքներով և հարվածային անօդաչուներով։ Խոցվել են նաև ուկրաինական ստորաբաժանումների ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութեր պարունակող ամբարներ։
Բացի դրանից, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Օդեսայից մոտ 11 կմ արևելք ընկած շրջանում չորաբեռնատար նավին հարված հասցնելու մասին։ Ըստ գերատեսչության պնդման՝ նավն օգտագործվել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներ ռազմական բեռներ հասցնելու համար։
Source: https://news.am/hy/news/1052132