Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին հայտարարած Եմենի հութիների սպառնալիքը կարող է վերածվել «էլ ավելի լայն» տարածաշրջանային հակամարտության, զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները և ծայրահեղ մտահոգված ենք Սաուդյան Արաբիայի հասցեին ու նավագնացության ազատության դեմ հութիների վերսկսված սպառնալիքներով, ինչը տարածաշրջանային լարվածության սրման էլ ավելի մեծ ռիսկ է պարունակում»,— լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Source: https://news.am/hy/news/1050796