ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը NBC News հեռուստաալիքին հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար «ամեն անհրաժեշտը»։
«Ամերիկացի զինվորականներն ունեն այս արշավն արդյունավետ իրականացնելու համար ամեն անհրաժեշտը, որքան դա պահանջվում է», — նշել է նա։
Ուոլցը հայտարարել է, որ զենքի պաշարները սպառվել էին Բայդենի վարչակազմի օրոք։
«Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ժառանգել է սպառված վիճակ (զենքի պաշարների առումով — խմբ.) ոչ միայն Ուկրաինայի, այլև Բայդենի վարչակազմի օրոք հութիների դեմ շարունակվող պայքարի պատճառով», — հավելել է նա։
Ըստ նրա, Թրամփը դիտարկում է բոլոր տարբերակները և Իրանի հետ բանակցություններին տալիս է «որոշակի ազատություն»։
Source: https://news.am/hy/news/1051820