Երկու աղբյուրի վկայությամբ, Մերձավոր Արևելքում ամերիկյան գլխավոր զինվորականը՝ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերը, խորհուրդ է տվել դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջանում ռմբակոծությունները, քանի որ դրանք հասել էին իրենց արդյունավետության սահմանին։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Աղբյուրները հայտնել են, որ Կուպերի, ինչպես նաև մյուս խորհրդականների առաջարկությունը ազդել է Իրանի նկատմամբ ԱՄՆ հարվածները կասեցնելու մասին Թրամփի ուրբաթ օրվա որոշման վրա։
Սա նախագահի թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական խորհրդականների կողմից ընդունումն էր այն փաստի, որ կան սահմանափակումներ, թե ինչի կարելի է հասնել ռազմական գործողությունների, և մասնավորապես՝ օդային ուժի կիրառմամբ արշավի միջոցով։
Ըստ աղբյուրների, հանդիպումից մի քանի օր առաջ Թրամփը հակված էր վերադառնալ լայնածավալ մարտական գործողություններին, սակայն հինգշաբթի երեկոյան նրա կարծիքը սկսեց փոխվել։
Ուրբաթ օրը նեղուցի ռմբակոծությունը կասեցնելու նրա որոշումը վերջնականապես ամրապնդվեց։
Source: https://news.am/hy/news/1051819