Ֆրանսիայում հուլիս ամսվա ընթացքում թալանել են Տարնի, Ստորին Ռեյնի և Կոտ-դ'Օրի թանգարենները։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։

«Մեկ ամսից էլ քիչ ժամանակում գողության երեք դեպք է տեղի ունեցել։ Թանգարանները կրկին կազմակերպված հանցավորության թիրախ են դառնում։ Վերջին գողությունը տեղի է ունեցել հուլիսի 24-ին և վերաբերում է Կոտ-դ'Օրի Շատիյոնի թանգարանում պահվող Վիքսի գանձերի մի մասը հանդիսացող ոսկե վզնոցին», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ հուլիսի 5-ին ցուցանմուշներ են գողացել նաև Ստորին Ռեյնի Լալիկի թանգարանից․ չարագործները տարել են 27 զարդ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 4,5 մլն եվրոն։ Բացի այդ, հուլիսի 1-ի գիշերը Տարն դեպարտամենտի Մոնտան հնագիտական կենտրոնից գողացել են մոտ 40 ոսկե մետաղադրամ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 50 թվականով և գնահատվում են ավելի քան 120 հազար եվրո։

Source: https://news.am/hy/news/1052022