Միջերկրական ծովի ափին գտնվող եգիպտական Դումյաթ նավահանգստում հարձակում է տեղի ունեցել էներգետիկ օբյեկտի վրա. բրիտանական Ambrey ծովային անվտանգության ընկերության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է ԱՄՆ-ին պատկանող հեղուկացված բնական գազի լողացող պահեստարան-լցանավին, հայտնում է Reuters-ը։
Հարձակման հետևանքով նավահանգստի շրջանում պայթյուններ են որոտացել։ Եգիպտոսի իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն հայտնել հարձակման մեղավորների մասին, և որևէ խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին. ԱՄՆ-ը և Իրանը վերջին շաբաթներին հարվածներ են փոխանակել, իսկ Վաշինգտոնն ուժեղացնում է ճնշումը Թեհրանի նկատմամբ։
Source: https://news.am/hy/news/1052335