Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Ղոդս» ստորաբաժանման չորս զինծառայող է զոհվել Իրաքի Դիյալա նահանգին ԱՄՆ-ի գիշերային հարվածների հետևանքով, հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանական գործակալության տվյալներով՝ բոլոր չորսը Սպահանի նահանգի Քաշան քաղաքից էին և պատասխանատու էին Իրաքում ամենամյա Արբաին ուխտագնացությունն իրականացնող շիա ուխտավորների անվտանգության ապահովման համար։

Թեհրանում հայտարարել են, որ զինծառայողները զոհվել են Իրաքի տարածքում ամերիկա-սաուդյան ագրեսիայի ընթացքում։ Իրանական կողմը հայտարարում է, որ նրանք ուխտավորների պահպանության առաջադրանքներ էին կատարում։

Source: https://news.am/hy/news/1052346