2025 թվականին Եվրամիությունում աշխատող միգրանտների մասնաբաժինն աճել է 67,8-ից մինչև 68,2 տոկոս՝ սա ավելին է, քան երբևէ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Ամենից շատ զբաղվածության մակարդակն աճել է ԵՄ չմտնող միգրանտների շրջանում՝ 2017 թվականի 59,4-ից մինչև 66 տոկոս, հաղորդել է DW-ն։
Այն երկրների շարքում, որտեղ նման միգրանտները հատկապես շատ են աշխատում, առանձնանում են Մալթան (83,7 տոկոս), Չեխիան (77,3 տոկոս) և Իռլանդիան (76,1 տոկոս)։
Ոչ եվրոպական երկրներից եկած աշխատանքային միգրանտներից ամենաքիչն աշխատում են Բելգիայում (58,5 տոկոս) և Ֆինլանդիայում (58,6 տոկոս)։
Գերմանիայում այս ցուցանիշը կազմում է 66,1 տոկոս։
Միևնույն ժամանակ, ԵՄ չմտնող երկրներից բազմաթիվ կանայք մնում են առանց աշխատանքի։ Նրանց զբաղվածության մակարդակը զգալիորեն հետ է մնում Եվրամիության համապատասխան երկրում ծնված կանանց համանման ցուցանիշներից։ Բացի այդ, վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ եվրոպական երկրներից ժամանած բարձր որակավորում ունեցող մասնագետները զգալիորեն ավելի հազվադեպ են աշխատանք գտնում, քան նույն կրթական մակարդակ ունեցող եվրոպացի բնակիչները։
Source: https://news.am/hy/news/1051650