ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Սիրիայի ժողովրդին և քննադատել է Իսրայելի գործողությունները երկրի հարավում՝ սկսելով իր առաջին այցն արաբական երկիր որպես ՄԱԿ ղեկավար՝ Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադի հեռանալուց գրեթե երկու տարի անց։ Այս մասին հաղորդել է The Associated Press-ը։

Գուտերիշի այցը նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին այցն է Դամասկոս 2009 թվականից ի վեր։

Նա հայտնել է, որ ՄԱԿ-ն «անվերապահորեն ճանաչում է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային»։

Իսրայելը գրավել է Գոլանի բարձունքները 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ, ապա 1981 թվականին անեքսիայի է ենթարկել դրանք։ 2019 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածաշրջանի նկատմամբ։

Source: https://news.am/hy/news/1051722