Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին Tasnim գործակալության հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումից հետո 15 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 200 ամերիկացի զինծառայող։

«Ամերիկյան վիճակագրությունը զոհերի թվի վերաբերյալ բացարձակ սուտ է։ Ամերիկյան թիրախների դեմ գրոհների ընթացքում մենք խոցել ենք զորքերի տեղակայման 8 կենտրոն։

Զոհված ամերիկացիների թիվը գերազանցում է 200-ը, իսկ վիրավորների թիվը շատ ավելի մեծ է», — նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը։

Source: https://news.am/hy/news/1051732