Բրազիլիան մերժել է Թրամփի վարչակազմի երկու պաշտոնյաների վիզայի դիմումները, որոնք ծրագրում էին այցելել երկիր՝ կասկածի տակ դնելու նրա ընտրական համակարգի արդարությունը, Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ երկու բրազիլացի պաշտոնյաներ։
Պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ ծրագիրը հոկտեմբերին Բրազիլիայում կայանալիք նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձ է, որոնցում գործող ձախակողմյան նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պայքարելու է սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ Թրամփի դաշնակցի դեմ։
Բրազիլիան մերժել է ամերիկյան պատվիրակության վիզայի դիմումը, որի կազմում պետք է լինեին պետքարտուղարի օգնական Ռայլի Մ. Բարնսը, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Սամուել Սամսոնը։
Բրազիլիայում ընտրությունների վրա ազդելու ենթադրյալ փորձը տեղի է ունենում այն պայմաններում, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է ազդեցություն ունենալ ողջ Լատինական Ամերիկայի ներքաղաքական իրավիճակի վրա։ Կոլումբիայի ընտրված նախագահ Աբելարդո Դե Լա Էսպրիելյային նրա վերջին «լիակատար և անվերապահ աջակցությունը» հաջորդել է այնպիսի առաջնորդների աջակցությանը, ինչպիսին են Արգենտինայում Խավիեր Միլեյը և Չիլիում Խոսե Անտոնիո Կաստը։
Source: https://news.am/hy/news/1051728