Նավթը թանկանում է․ «Brent» տեսակի նավթի գները վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի դիմաց 90 դոլարը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 2.09 դոլարով (2.37%)՝ մեկ բարելի համար հասնելով 90.19 դոլարի։ Անցյալ ուրբաթ դրանք թանակցել են 3.87 դոլարով (4.59%)՝ մեկ բարելի համար հասնելով 88.1 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 1.76 դոլարով (2.13%)՝ մեկ բարելի համար հասնելով 84.25 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագրային գինը բարձրացել է 3.54 դոլարով (4.48%)՝ մեկ բարելի համար հասնելով 82.49 դոլարի։

Անցած շաբաթվա ընթացքում Brent տեսակի նավթը թանկացել է 15.9%-ով, ինչը ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ WTI նավթի գինն աճել է 15.5%-ով, ինչը մարտից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

Source: https://news.am/hy/news/1050650