ԱՄՆ զինված ուժերը Իրանին հասցվող հարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել են B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչը: Դրա մասին հուլիսի 23-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած աղբյուրներին:
«Ամերիկացի զինվորականները երեքշաբթի օրը օգտագործել են B-1 հեռահար ռմբակոծիչը՝ Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածելու համար»,- ասվում է Axios-ի հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ ԻՀՊԿ օբյեկտների վրա հարձակման համար հեռահար ռմբակոծիչի օգտագործումը վկայում է ամերիկյան ռազմական արշավի էական սրման և ընդլայնման մասին:
Ճշտվում է, որ Միացյալ Նահանգներն «Իրանին հասցվող հարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ B-1-ի մարտական թռիչք են իրականացրել»: Axios-ի աղբյուրները հավելել են, որ թռիչքն իրականացնելու և իրանական տարածքին հարված հասցնելու համար ամերիկացի զինվորականներն օգտագործել են բրիտանական ռազմաբազան:
Source: https://news.am/hy/news/1051419