Միացյալ Նահանգներն էական ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Եվրոպական Միության ապրանքների նկատմամբ, ինչպես նաև կհասնի այն տուգանքների չեղարկմանը, որոնք Եվրամիությունը սահմանել է ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ: Նման հայտարարություններով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եվրամիությունը շատ բարձր գին կվճարի այդ ապօրինի և անբարոյական վարքագծի համար, ինչի մասին ես նրան հետևողականորեն նախազգուշացրել եմ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է նա՝ մեկնաբանելով Apple ընկերության նկատմամբ սահմանված տուգանքը:
«Պատժամիջոցներն ամբողջությամբ կչեղարկվեն, և, ինչպես ակնկալում ենք, նրանց (ԵՄ երկրների) նկատմամբ առաջիկա հարմար պահին էական [ներմուծման] մաքսատուրք կսահմանվի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Source: https://news.am/hy/news/1051613