Ծայրահեղ շոգը հարվածում է Եվրոպայում խաղողի բերքին։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը։
Կլիմայի փոփոխության պատճառով եվրոպական տնտեսությունն աստիճանաբար ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում։ Քանի որ մայրցամաքով մեկ տարածվում է ռեկորդային շոգը, ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ են հաշվարկում իրենց վնասները։
Եվրոպայի խաղողի այգիներում սպասում են բերքի նվազման։ Խաղողի բերքահավաքը ստիպված կլինեն սկսել ավելի վաղ, իսկ ոռոգման և փոխադրումների ծախսերն աճում են։
Լրացուցիչ հարված է հասցնում տարածաշրջանի գլխավոր տրանսպորտային զարկերակներից մեկի՝ Հռենոսի ծանծաղումը։ Թիլբերտ Նագլերի ընտանիքը վեց սերունդ շարունակ ռիսլինգ է արտադրում Արևմտյան Գերմանիայի Հռենոսի կիրճի լանջերին գտնվող իրենց խաղողի այգում։ Այժմ, նրա խոսքով, շոգը սպառնում է խաղողի բերքին և մեծացնում է 2026 թվականի բերքահավաքի ծախսերը։
Ջրի ցածր մակարդակի պատճառով լոգիստիկան թանկանում է, շոգի հետևանքներն արդեն զգում են ոչ միայն գինեգործները, այլև եվրոպական տնտեսության մյուս ճյուղերը։
Source: https://news.am/hy/news/1050478