Ուկրաինայի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարության վերաբերյալ որոշումը կայացնում է միայն նախագահը, սակայն պատգամավորներն իրավունք ունեն դիմում ուղարկել նախագահին, եթե այդ դիմումը ստորագրի ավելի քան 226 պատգամավոր։ Այս մասին հայտնել է ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Հենց այդ պատճառով մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ հետևյալ պահանջներով.

քննարկել Ալեքսանդր Սիրսկուն Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատելու հարցը,

քննարկել Ուկրաինայի Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար նշանակելու հարցը՝ մասնագիտական արդյունավետության և արդյունքի կողմնորոշվածության չափանիշների հիման վրա։

Դիմումին կարող է միանալ յուրաքանչյուր պատգամավոր»,- նշել է Ժելեզնյակը։

Source: https://news.am/hy/news/1050550