Եթե ԱՄՆ նախագահը Ջեյ Դի Վենսը լիներ, Իրանի հետ պատերազմ չէր լինի։ Այս մասին հայտնել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը, փոխանցել է Bloomberg-ը։

«Ինձ համար անհնար է պատկերացնել, որ Ջեյ Դի Վենսը կանգներ ու ասեր, թե մեզ պետք են երկու պատերազմներ՝ ֆանտոմային միջուկային ծրագիրը հաղթելու համար։ Դա չափազանց խելահեղ է։ Կարծում եմ՝ նա չափից ավելի է հարգում ինքն իրեն, որպեսզի նման բան ասի։

Ես կցանկանայի, որ նրան 2024 թվականին նախագահ ընտրեին, բայց դա տեղի չունեցավ։ Իհարկե, ես ամեն ինչում չէ, որ նրա հետ համաձայն եմ, բայց կարծում եմ, որ նա ազնիվ, շատ խելացի և պարկեշտ մարդ է։ Սա նրան ավելի բարձր է դնում գրեթե բոլոր այն քաղաքական գործիչներից, որոնց ես երբևէ հանդիպել եմ»,- նշել է նա։

Source: https://news.am/hy/news/1050545