Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է իրեն «ահաբեկիչների» ցանկում ընդգրկելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների որոշումը։
Դուրովի գնահատմամբ՝ պատճառը եղել է Ռուսաստանի իշխանությունների՝ Telegram-ում մասսայական հետևում և գրաքննություն մտցնելու պահանջներին իր անհամաձայնությունը։
«Ռուսաստանն ինձ «ահաբեկիչ» է ճանաչել Telegram-ում զանգվածային հետևման և գրաքննության վերաբերյալ իր պահանջները կատարելուց հրաժարվելու համար»,- գրել է նա։
Դուրովը նշել է նաև, որ, ըստ ռուսական օրենսդրության, իրեն արգելված է «համացանցում տեղեկություններ հրապարակել»։
«Ռուսաստանցի պաշտոնյաները, կարծես, վերջնականապես խճճվել են այն հարցում, թե ով ում կարող է արգելել համացանցում»,- հավելել է Telegram-ի հիմնադիրը։
Source: https://news.am/hy/news/1052599