ԱՄՆ Սենատը հինգշաբթի նվազագույն առավելությամբ մերժել է ռազմական լիազորությունների մասին բանաձևը, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփից կպահանջեր դուրս բերել ամերիկյան ուժերը Իրանի դեմ մարտական գործողություններին մասնակցությունից, եթե նման գործողություններն ուղղակիորեն չարտոնվեն Կոնգրեսի կողմից՝ պատերազմ հայտարարելու կամ ռազմական ուժ կիրառելու հատուկ թույլտվություն ընդունելու միջոցով, հայտնում է NBC News-ը։

Նախաձեռնությունը մերժվել է 49 «կողմ» և 50 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։

Բանաձևին «կողմ» է քվեարկել 46 դեմոկրատ և երեք հանրապետական՝ Սյուզան Քոլինզը (Մեն նահանգ), Լիզա Մուրկովսկին (Ալյասկա) և Ռենդ Փոլը (Քենթուկի)։

Փաստաթղթին «դեմ» արտահայտված միակ դեմոկրատը դարձել է սենատոր Ջոն Ֆեթերմանը (Փենսիլվանիա)։

Հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը (Քենթուկի) չի մասնակցել քվեարկությանը, քանի որ շարունակում է ապաքինվել անցյալ ամիս տանը տեղի ունեցած անկումից հետո։

Source: https://news.am/hy/news/1052603