Ռուսաստանը FPV տեսակի անօդաչու թռչող սարքով հարվածել է Սումիում գտնվող «Էպիցենտր» առևտրի կենտրոնին, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։

Միաժամանակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում արտադրական օբյեկտների տարածքում բռնկվել է խոշոր հրդեհ, որն ընդգրկել է շուրջ 2,5 հազար քառակուսի մետր տարածք։

Հաղորդվում է, որ հրդեհ է բռնկվել նաև ՋԷԿ-ի և Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի հարակից տարածքում։

Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատը Ռուսաստանի խոշորագույն պողպատաձուլական ձեռնարկությունն է, որն արտադրում է երկրի պողպատի ընդհանուր ծավալի մոտ 20 տոկոսը։

Source: https://news.am/hy/news/1050827