Իրանի կողմից աջակցվող եմենցի հութիները հայտարարել են Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի շրջափակման մասին, ինչը կարող է պատերազմի նոր ճակատ բացել Մերձավոր Արևելքում։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Եմենցի հութիները մինչև երկուշաբթի օրը չեն միջամտել ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությանը։ Ամեն ինչ փոխվել է այն պահին, երբ Իրանի աջակցությունը վայելող այդ խմբավորումը ծովային շրջափակման է ենթարկել Վաշինգտոնի դաշնակից Սաուդյան Արաբիային։
Այս քայլը սպառնում է նոր ճակատ բացել տարածաշրջանային պատերազմում և ավելի խաթարել էներգակիրների համաշխարհային մատակարարումները։
Source: https://news.am/hy/news/1050935