Լեհական Orlen խումբը մի քանի ռեկորդի է սահմանել և շուկայական կապիտալիզացիայով շրջանցել համաշխարհային բորսաներում ներկայացված ռուսական բոլոր նավթագազային ընկերություններին։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Orlen-ի բաժնետոմսերը թանկանում են գրեթե ամիս առ ամիս։ Տարեբկզբից ի վեր դրանք թանկացել են 45%-ով՝ չհաշված բաժնետերերին վճարված 9 միլիարդ զլոտիի (ավելի քան 2 միլիարդ եվրո) դիվիդենտները։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին բաժնետոմսերն աճել էին 103%-ով, իսկ ընկերությունը ներդրողների հետ կիսվել էր մոտ 7 միլիարդ զլոտիով։ Orlen-ի ընթացիկ շուկայական արժեքը գերազանցում է 170 միլիարդ զլոտին (մոտ 44.7 միլիարդ դոլար)։

Այս թռիչքը նախապատրաստվել է փուլ առ փուլ։ Մարտին, երբ լեհական ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 40 միլիարդ դոլարը, Orlen-ը շրջանցել է «Գազպրոմին», որի մոսկովյան չակերտավոր գնանշումներն այդ պահին այն գնահատել են 39 միլիարդ դոլարից պակաս։ Հաջորդ թիրախներն են եղել «Նովատեկը» և «Լուկոյլը»․ Orlen-ը երկու ընկերություններից էլ առաջ է անցել հունիսի սկզբին՝ հասնելով կապիտալիզացիայի պատմական ռեկորդային ցուցանիշի՝ 170 միլիարդ զլոտիի։

Իսկ հուլիսի կեսերին՝ այսպես կոչված «դիվիդենդային ճեղքվածքից» հետո (որը առաջանում է դիվիդենտների վճարման նպատակով փոխարժեքի ֆիքսումից հետո), լեհական կոնցեռնը շրջանցել է նաև «Ռոսնեֆտին», որը գնահատվում է 40.75 միլիարդ դոլար։ Այսպիսով, բորսայում ցուցակագրված ռուսական և ոչ մի նավթագազային ընկերություն այսօր ավելի թանկ չէ, քան Orlen-ը։

Source: https://news.am/hy/news/1050856