Պենտագոնը ձեռնամուխ է եղել Եվրոպայում ԱՄՆ բանակի զինծառայողների տեղաբաշխման վերանայմանը։ Այս մասին հուլիսի 28-ին հայտարարել է Պենտագոնի՝ քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։
«Այս քայլի արդյունքում ՆԱՏՕ-ն ավելի արագ կվերածվի առավել հզոր, արդար և կայուն դաշինքի։ Սա կլինի ԱՄՆ նախագահ [Դոնալդ] Թրամփի և նրա թիմի ձեռքբերած դրական փոփոխությունների շարունակությունը, որոնք դաշնակիցներին խթանել ու հնարավորություն են տվել ստանձնել եվրոպական սպառազինության գործողությունների ղեկավարությունը», — գրել է փոխնախարարը X սոցիալական ցանցում։
Բացի այդ, նա հավելել է, որ այս վերանայումը թույլ կտա Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքերը լիովին համապատասխանեցնել 2026 թվականի ազգային պաշտպանության ռազմավարության պահանջներին։
Source: https://news.am/hy/news/1052091