ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հրապարակել է Հորդանանի տարածքին Իրանի հասցրած հարվածների հետևանքով զոհված երկու ամերիկացի զինծառայողների անունները։

Ավագ լեյտենանտ Թայլեր Ջեյմս Ֆիհանը (25 տարեկան) և շարքային Իզաբելլա Գոնսալեսը (19 տարեկան) զոհվել են ուրբաթ օրը Հորդանանի «Մուվաֆֆակ Սալթի» ռազմաօդային բազայի վրա իրականացված հարձակման հետևանքով։

Պենտագոնի տվյալներով՝ շարքային Գոնսալեսը (Տեխաս նահանգի Քարոլթոն քաղաքից) մահացել է ուրբաթ օրը, իսկ լեյտենանտ Ֆիհանը (Հավայան կղզիների Էվա Բիչ քաղաքից) ստացված վերքերից մահացել է շաբաթ օրը։

Source: https://news.am/hy/news/1050749