Ուկրաինայի Նախարարների կաբինետը Մաքսիմ Ցուցկիրիձեին նշանակել է Ազգային ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Դրա մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Գերագույն ռադայում կառավարության մշտական ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Մինչ նոր նշանակումը Ցուցկիրիձեն զբաղեցնում էր Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Գերատեսչության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Իվան Վիգովսկին ազատվել էր այդ պաշտոնից՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։ Համապատասխան կադրային որոշումն ընդունվել էր նախօրեին։

Source: https://news.am/hy/news/1050435