Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսանդր Պոկլադին նշանակել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:
Մինչ նոր նշանակումը Պոկլադը զբաղեցնում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:
Պոկլադը փոխարինել է գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Խմարային, որը նախկինում գլխավորում էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, իսկ այնուհետև, Միխայիլ Ֆեդորովի հրաժարականից հետո, նշանակվել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակել նաև այլ առանցքային գերատեսչություններում, ներառյալ՝ Արտաքին գործերի նախարարությունը և Պաշտպանության նախարարությունը:
Source: https://news.am/hy/news/1050440