Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Մոհեբին հրապարակել է Իրանիգրոհների հետևանքով ԱՄՆ կորուստների ցանկը, հաղորդել է Pars Today-ը։

15 օրվա ընթացքում (հուլիսի 8-22-ը) տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերին Իրանի զինված ուժերի վճռական և լայնածավալ հարվածների հետևանքով հասցված վնասը հետևյալն է.

Ռադիոլոկացիոն համակարգերի և հակաօդային պաշտպանության ոլորտում.

Patriot հակաօդային պաշտպանության 6 ռադիոլոկացիոն համալիր (Patriot համակարգերն այնքան էին թուլացել, որ իրանական հրթիռներն ու անօդաչուները խոցել են թիրախներն առանց որսման)

օդային և ծովային տարածքի վերահսկման և մոնիթորինգի 3 ռադար

հայտնաբերման և վաղ նախազգուշացման 8 ռադիոլոկացիոն համակարգ

հակաօդային և հակահրթիռային պաշտպանության 7 ռադար

Աջակցության և լոգիստիկայի ոլորտում՝ օպերատիվ հնարավորությունները նվազեցնելու նպատակով.

կործանիչների և ուղղաթիռների տեխնիկական սպասարկման և վերանորոգման 6 կենտրոն

սպառազինության, նավերի և ավիացիոն տեխնիկայի պահեստամասերի 17 պահեստ

Մեկ անգար՝ F-15 կործանիչների պատրաստման համար

Մեկ անգար անօդաչուների համար, որտեղ գտնվում էին 8 նոր ԱԹՍ

Մեկ վառելիքային հարթակ՝ ավիակրի վերալիցքավորման համար

Մեկ արհեստական բանականության կենտրոն՝ Amazon ընկերության տվյալների մշակման հաշվարկային կենտրոն

Մեկ հեռակառավարվող վերգետնյա ապարատների պահպանման կենտրոն

11 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ (գետնի վրա)

17 հետախուզական և օպերատիվ անօդաչու թռչող սարք (դրանցից 8-ը՝ նոր)

Մեկ C-17 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ

Source: https://news.am/hy/news/1051721