Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի՝ հուլիսի 29-ին, ԱՄՆ կատարած այցից հետո ժամանել է Լեհաստան, հայտնում է РБК-Украина-ն։
Ուկրաինայի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լյուբլինում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Այս այցը առաջինն է Կիևի և Վարշավայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո, որն առաջացել էր պատմական հիշողության շուրջ վեճի և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին Ուկրաինական ապստամբական բանակի հերոսներին առնչվող պատվավոր անվանում շնորհելու ուկրաինական ղեկավարության որոշման պատճառով։
Մայիսի վերջին ընդունված Զելենսկու որոշումը բացասական արձագանք է առաջացրել լեհական իշխանությունների շրջանում։ Վարշավայում Ուկրաինական ապստամբական բանակին պատասխանատու են համարում 1943–1945 թվականների Վոլինյան ողբերգության համար, որի ընթացքում սպանվել են տասնյակ հազարավոր լեհեր։ Լեհական կողմը այդ իրադարձությունները պաշտոնապես լեհ ազգաբնակչության ցեղասպանություն է որակում։
Ուկրաինական ապստամբական բանակի դերի գնահատման շուրջ հակամարտության ֆոնին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Զելենսկուն զրկել է Սպիտակ արծվի շքանշանից՝ երկրի բարձրագույն պետական պարգևներից մեկից։ Ավելի ուշ այդ պարգևից հրաժարվել են նաև Ուկրաինայի նախկին նախագահները։
Զելենսկու և Տուսկի բանակցությունները կանցկացվեն հակառակ պատմության և ազգային հիշողության հարցերում տարաձայնություններին՝ ռազմավարական գործընկերությունը պահպանելու Կիևի և Վարշավայի փորձերի հետնապատկերին։
Source: https://news.am/hy/news/1052334