Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հեյան ընտրվել է շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար։ Այս մասին ասված է «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

««ՀԱՄԱՍ»-ը հայտարարում է Խալիլ ալ-Հեյային շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար ընտրելու մասին», — նշված է տեքստում։ Հուլիսի 18-ին Al Hadath հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ «ՀԱՄԱՍ»-ում քվեարկություն է անցկացվել քաղբյուրոյի նոր ղեկավար ընտրելու համար։

«ՀԱՄԱՍ»-ում ղեկավար պաշտոնը թափուր էր մնացել 2024 թվականի հոկտեմբերին Յահյա Սինվարի սպանությունից հետո, որը զոհվել էր պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակելի շենքերից մեկի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի ժամանակ։

Source: https://news.am/hy/news/1050738