Եմենի հուսիների ռազմաքաղաքական շարժումը երկուշաբթի օրը հայտարարել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակում մտցնելու մասին։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս քայլը նոր ճակատ է բացում ԱՄՆ-ի դեմ՝ Իրանի հետ վերջինիս պատերազմի շրջանակում, և էներգառեսուրսների համաշխարհային մատակարարումների ու համաշխարհային առևտրի համար սպառնալիքն ընդլայնում Պարսից ծոցի սահմաններից դուրս։

Հուսիների զինված ուժերի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նրանք ««Ակն ընդ ական» սկզբունքով ծովային էմբարգո են հայտարարում հանցավոր սաուդյան թշնամու դեմ, որն ուժի մեջ է մտնում անմիջապես․․․»։

Շարժման ներկայացուցիչները նշել են, որ այս որոշումը պատասխան է Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի սահմանած «անարդար ու դաժան պաշարմանը»։

Սաուդյան Արաբիայի կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ամբողջական փակումը կարող է նավթի համաշխարհային առաջարկը կրճատել 7%-ով, քանի որ կբլոկավորի տարածաշրջանից սաուդյան նավթի արտահանման ուղիների մեծ մասը։ Սա է՛լ ավելի կխորացնի նավթի համաշխարհային հոսքերի առանց այդ էլ լուրջ խաթարումը, որն առաջացել է Պարսից ծոցում պատերազմի պատճառով (վերջինս արդեն իսկ հանգեցրել է համաշխարհային մատակարարումների 10% անկման)։

Source: https://news.am/hy/news/1050746