Կարճատև հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը կիրակի օրվա երկրորդ կեսին պատուհասել է Գանսու նահանգի (Չինաստանի հյուսիս-արևմուտք) գեղատեսիլ շրջանին, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, իսկ 23-ը վիրավորվել են, տեղական իշխանություններին հղումով հայտնել է Синьхуа-ն։
Որոշ զբոսաշրջիկներ Դինսի քաղաքի Վեյյուան գավառի գեղատեսիլ շրջանում վրանային ճամբար էին խփել և ջրհեղեղի սկսվելուց հետո հայտնվել էին թակարդում։
Տեղական հասարակական անվտանգության մարմիններն ու հրշեջ-փրկարարական ծառայությունները դեպքի վայր են ուղարկել փրկարարական խմբեր։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Source: https://news.am/hy/news/1051791